Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ծառուկյանը ջղայնացած է

Ծառուկյանը ջղայնացած է
11.05.2012 | 00:00

ԲՀԿ-ի առաջնորդի համար բավականին անսպասելի են եղել ընտրության արդյունքները. ըստ ԲՀԿ-ի «ռեժիսորների» նախնական սցենարի` ԲՀԿ-ն «չըլնի-չըլնի-տրաքի-պայթի` մի քառասուն տոկոս մեռած ունենալու է, երկու պստիկ կուսակցությունն էլ առնում ենք, մեծամասնություն ենք ունենում», ներշնչել են Գ. Ծառուկյանին «ռեժիսորները», բայց ընտրությունների հենց առավոտյան, մինչև ժամը տասնմեկը, երբ ՀՀԿ-ն ընտրատարածքներով հզոր դեմարշ էր արել իր էլեկտորատով, ԲՀԿ-ն հասկացել է. «պլան-ա»-ն` մեծամասնություն ունենալու մաքսիմում ծրագիրը, տապալվել է: Ավելին, Ծառուկյանն ասել է, որ իր հետևում «ռեժիսորները» լավ էլ պայմանավորվում են, ինքն իզուր վատամարդ է լինում:

Հիմա ընթացքի մեջ է «պլան-բ»-ն. նախորդ օրը Գագոն յուրայիններին հավաքել, նեղ շրջանակում ասել է` որ կոալիցիա չմտնեմ, էսքան մարդուն ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ պիտի ասեմ (նկատի ունենալով իրենց չինովնիկական կաստան, չինովնիկական սպասումները): Ինչն ամենևին էլ դուր չի եկել կուսակցության մարտական, օսկանյանական թևին: Բայց դա Գագիկ Ծառուկյանին արդեն քիչ է հետաքրքրում:

Ավելին, ԲՀԿ-ի առաջնորդը, ընտրությունների առիթով հղած առաջին մեսիջով, շնորհակալություն հայտնելով իր ընտրողներին, այդ թևին հստակ հասկացրել է` կուսակցությունն ինքը ոչ մեկին չի տա. «Ինձ համար չկա ավելի կարևոր գործ, քան մեր ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրը լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը։ Սա իմ կյանքի հիմնական նպատակն է»:

Եվ սա միակ մեսիջը չէր. «Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց և քննարկելուց հետո»,- ասել է նա:

Մեզ մնում էր ճշտել. արդյո՞ք այդ ուղերձը քննարկվել էր և հրապարակվել «թիմակիցների հետ խորհրդակցելուց հետո»:

Պարզվեց` այո:

Մնում է սպասել` ՀՀԿ-ն կհրավիրի՞ ԲՀԿ-ին կոալիցիոն «հարսնության»: Եվ ի՞նչ պայմաններով:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ