Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՄԱՑԱՆՑԸ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՄԱՑԱՆՑԸ
23.03.2012 | 00:00

«Հայաստանի բնակչությունը քաղաքականության մասին իրազեկվում է հիմնականում համացանցից»` լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստանի եվրոպական բարեկամների» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբերքը` հավելելով, որ հարցման արդյունքներում սխալի չափը 2,4 % է:
Հարցումն անցկացվել է Երևանում և Հայաստանի 57 այլ բնակավայրերում: Հարցմանը մասնակցած 18-29 տարեկանների 48 տոկոսը, 30-49 տարեկանների` 30 տոկոսը, 50-69 տարեկանների` 21 տոկոսը և 70 տարեկանների 4 տոկոսը քաղաքականության մասին տեղեկանում են համացանցից: Երկրի ընդհանուր վիճակի վերաբերյալ հարցման մասնակիցների 40 տոկոսը կարծիք է հայտնել, որ այն վատ է, 25 տոկոսը նշել է, որ վիճակն ավելի շուտ վատ է, քան լավ, ևս 25 տոկոսի կարծիքով` վիճակն ավելի շուտ լավ է, քան վատ, իսկ 10 տոկոսի գնահատմամբ` լավ է:
Նշենք, որ հարցումն իրականացրել են IPSC-ն ու ՀԵԲ-ը, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումն ու ընդհանուր վերահսկողությունը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ