ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Մայիսին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է բազմամյա միջին արժեքին մոտ, տեղումների քանակը` նորմայից մի փոքր ավելի

Մայիսին օդի միջին ջերմաստիճանը  սպասվում է բազմամյա միջին արժեքին  մոտ, տեղումների քանակը`  նորմայից մի փոքր ավելի
04.05.2012 | 00:00

Մայիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բազմամյա միջին արժեքին մոտ: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից մի փոքր ավելի:

Ըստ հիդրոօդերևութաբանների, մայիսին օդի միջին ամսական ջերմաստիճանն Արարատյան դաշտում և Արագածոտնի նախալեռներում առաջին տասնօրյակում կկազմի +17 +18 աստիճան, իսկ առանձին օրերին հնարավոր է նվազի` գիշերը տատանվելով +3 +6 աստիճանի սահմաններում: Ամսվա երկրորդ տասնօրյակում վերոհիշյալ տարածքներում օդի ջերմաստիճանը սպասվում է +24 +29 աստիճան, իսկ առանձին օրերին հնարավոր է, որ այն բարձրանա` հասնելով մինչև +33-ի:

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի լեռնային շրջաններում մայիսի առաջին տասնօրյակում օդի միջին ջերմաստիճանը կտատանվի գիշերը` 0 -4, ցերեկը` +20 +24 աստիճանի սահմաններում: Տավուշում, Վայոց ձորում, Սյունիքում` գիշերը` +1 +5, ցերեկը` +25 +27 աստիճան: Նշված վայրերում սպասվում է նաև օդի ջերմաստիճանի բարձրացում, որն առանձին օրերին կարող է հասնել մինչև +30 +32 աստիճանի:

Ամսվա երկրորդ տասնօրյակում օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում կտատանվի գիշերը` +1 +5, ցերեկը` +22 +25 աստիճանի սահմաններում: Նշված ժամանակահատվածում առանձին օրերին օդի ջերմաստիճանը Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում ցերեկը կբարձրանա` +27 +33, իսկ մնացած մարզերում` մինչև +24 +28:

Գեղարքունիքում, Արագածոտնի և Շիրակի բարձր լեռներում (3000 մ-ի վրա), որտեղ -7 -10 աստիճան է, ամբողջ ամսվա ընթացքում կպահպանվի ցրտահարության վտանգը: Նշված տեղանքներում ամսվա ընթացքում կարող է դիտվել նաև ձնախառն անձրև կամ ձյուն:

Երևանում մայիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կտատանվի +17 +18-ի սահմաններում, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը կարող է հատել +33 աստիճանի սահմանը: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջինից ավելի (նորման` 45-60 մմ):

Ըստ կանխատեսումների, մայիսին տեղումնառատ օրերի թիվը 17-20 օր է: Հորդառատ անձրևներ կդիտվեն հատկապես Տավուշում, Լոռիում, Տաշիրում` 100-130 մմ, իսկ Արարատում և Արմավիրում դրանց քանակը չի անցնի 40-50 մմ-ի սահմանը: Մայիսին կարկտի հավանականությունն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 1-3 օր է, Տաշիրում` 8 օր: Արևափայլի տևողությունը 180-200 ժամ է, ամպամած օրերի թիվը` 18-20 օր: Օդի հարաբերական խոնավությունը նշված ամսին հանրապետության տարածքում կտատանվի 65-68, իսկ Արարատի և Արմավիրի մարզերում` 52-55 տոկոսի սահմաններում: Մայիսին հանրապետության տարածքում որոշակիորեն կմեծանա քամու արագությունը, կպակասի անդորր օրերի թիվը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ