-
26.05.2020|
22:52
2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում:
-
26.05.2020|
13:07
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, կալանավորելու քննիչի միջնորդությունը՝հայտնեց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը:
-
26.05.2020|
01:09
Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում մինչև տարեվերջ կլուծվի 15 տարվա վաղեմության խնդիր: Կկառուցվի գյուղի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից:
-
26.05.2020|
00:58
Բացի վերոնշյալից, անհրաժեշտ է վերականգնել մի շարք սահմանափակումներ, անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ոչ թե ձևական, այլ իրական վերահսկողություն իրականացնել: Եվ սա դեռ` նվազագույնը:
-
26.05.2020|
00:37
Հայաստանի տնտեսությունը, որ մշտապես թթվածին էր ստանում դրսի տրանսֆերտների շնորհիվ, այս տարի դրա հույսն էլ չունի, այդ առումով վիճակը բավական լուրջ է։
-
26.05.2020|
00:33
Այն, որ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական վերադասավորումներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևան անգրագետ Պողոսին կարող են հեղափոխություն թվալ, գուցե, նորմալ է:
-
26.05.2020|
00:29
Ոչ վաղ անցյալում, երբ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, այդ քայլը բացատրեց մարզում «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու» հանգամանքով։ Թե այս երկու տարվա ընթացքում ինչի ողնաշարը կոտրվեց, ինչ արժեքներ ոչնչացվեցին, կպարզվի, երբ Փաշինյանն այլևս իշխանության չի լինի։
-
26.05.2020|
00:20
Ոչ մի ընդդիմադիր ուժ չէր կարող այսօրվա իշխանության ողջ դեմքը հանրությանը այնպես ցույց տալ, ինչպես համավարակն արեց։ Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց ու ընդամենը 2 ամսում իշխանության կառավարման ապաշնորհությունն ամբողջությամբ ջրի երես դուրս բերեց։ ՈՒ Փաշինյանի իշխանությունը, որի հիմքը նախկիններին թիրախավորելն է և նրանցով հանրությանը վախեցնելը, չկարողացավ կռիվ տալ վիրուսի դեմ, մաշվեց ու ենթարկվեց նրան։
-
25.05.2020|
22:37
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 41-ամյա բնակչուհի Էլիս Վասկեսն ապշեցնում է արտաքին տեսքով: Արդեն թոռնատեր տատիկը ընդամենը 20-ամյա աղջնակի արտաքին ունի: Նրա մասին հրապարակում է պատրաստել Daily Star պարբերականը:
-
24.05.2020|
22:49
Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ՝ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը։