-
04.11.2016|
08:29
Օրեր առաջ «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում տեղադրվեց «Արարատ-73» հուշարձանը։ Այն բազում տարակարծությունների տեղիք տվեց, ոմանք խմբաքանդակն ընդունեցին, շատերն էլ սկզբունքորեն այն մերժեցին՝ համարելով, որ կատարումը բավականին ցածր մակարդակի վրա է և արժանի չէ «Արարատ-73»-ի փառապանծ անվանը։
-
03.11.2016|
14:46
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի բացառում, որ ԱԱ-2018-ի որակավորման փուլը չհաղթահարելու դեպքում հրաժարական կտա:
-
01.11.2016|
09:32
Չէ, խոսքը կինոյի մեծ վարպետ Չառլի Չապլինի համանուն ֆիլմի մասին չէ, այլապես չէինք մոռանա չակերտները: Խոսքը Ռուսաստանի առաջնության վերջին տուրում կայացած «Սպարտակ»-ԲԿՄԱ դերբիի մասին է, որի ժամանակ մարզասերները ողջ մարզադաշտը պատել էին ֆայերների կրակների այնպիսի լույսով ու թանձր ծխով, որ հանդիպման մրցավար Ալեքսեյ Նիկոլաևը հարկադրված է եղել տևական ժամանակով խաղն ընդհատել՝ նկատի առնելով նաև տրիբունաներում ծավալված անկարգությունները:
-
01.11.2016|
09:31
Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովին, որը Պեկինի օլիմպիական խաղերում 85 կգ քաշային կարգում արժանացել էր արծաթե մեդալի՝ առաջ անցնելով մեր ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանից:
-
01.11.2016|
09:12
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասներկուերորդ տուրում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», «Գանձասար-Կապանը»՝ «Արարատին» (1:0): 24 միավորով աղյուսակի գլխամասում է Գյումրու «Շիրակը»: «Փյունիկն» ունի 21, «Գանձասար-Կապանը»՝ 19 միավոր:
-
01.11.2016|
09:08
Եվրոպական ֆուտբոլային գրանդներից շատերը տուրի խաղերում նախապատվությունը տվեցին մրցակցի դարպասը չորսական անգամ «թրջելուն», ու սրանում առանձնապես ջանացին անգլիական ակումբները:
-
31.10.2016|
15:38
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մենակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում: Նա չի մասնակցել «Բարնլիի» հետ Պրեմիեր լիգայի վերջին հանդիպմանը, որն ավարտվել է 0:0 հաշվով։
-
29.10.2016|
14:03
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլը։
Եզրափակչում հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի եւ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմերը։ Հանդիպման ընթացքում ՀՖԿՍՊԻ թիմը հաղթանակ տարավ 68-51 հաշվով։
-
29.10.2016|
11:51
«Հայաստանի հավաքականի ավագը «Մանչեստրի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել արդեն ավելի քան մեկ ամիս՝ մասամբ նաև ազգային հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով»,- գրում է «Մանչեստր Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը:
-
28.10.2016|
12:05
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության չորրորդ փուլում մրցել են «Մանչեստր Յունայթեդն» ու «Մանչեստր Սիթին»: Հանդիպման միակ գոլի հեղինակը Մատան է: Սույնով Ժոզե Մոուրինյոյին քիչ թե շատ հաջողվեց փրկել դեմքը, ով թիմի կազմում դարձյալ տեղ չէր հատկացրել Հենրիխ Մխիթարյանին: