Այսօր երեկոյան կկայանա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղը: Մրցելու են սենսացիոն կերպով հանդես եկող Ուելսի ու առաջնությունում մինչև այժմ հիմնական ժամանակում հաղթանակ չճաշակած Պորտուգալիայի ընտրանիները:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վաճառել է «Միլան» ֆուտբոլային ակումբը, որը պատկանում էր իրեն մոտ 30 տարի: Աշխարհի ամենաշատ տիտղոսներն ունեցող ակումբի նոր սեփականատերն է դարձել չինացի գործարարների խումբը:
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավարտին է մոտենում բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների 2016 թ. առաջնության խմբային մրցաշարը: Երրորդ տուրում մեր ընտրանու մրցակիցն է լինելու ՈՒելսի հավաքականը, որը անցկացրած երկու հանդիպումներում էլ կրել է պարտություն:
Թբիլիսիում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մինչ այժմ մեկնարկած մեր պատվիրակներից ոչ մեկին չի հաջողվել քիչ թե շատ նշանակալի արդյունք ցույց տալ: Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, դժվար է ասել:
Երեկվանից սկսվեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկ քառորդ եզրափակչի հանդիպումները: Չորս օր՝ չորս խաղ: Դրանցից մեկի՝ Լեհաստան-Պորտուգալիա դիմակայության արդյունքի մասին արդեն գիտենք:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...