-
07.02.2014|
22:31
ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել 2014 թ. Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր մարզիկներին աջակցել սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մասնակիցներին:
-
07.02.2014|
13:23
Ավարտվեց Դոնեցկի «Շախտյորի», Խարկովի «Մետալիստի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի մասնակցությամբ միացյալ սուպերգավաթի մրցաշարը: Ավարտական խաղում հաղթելով վերջինիս` ուկրաինացի հանքափորները ցույց տվեցին հարյուրտոկոսանոց արդյունք` դառնալով մրցաշարի առաջին հաղթողները: Երկրորդը «Մետալիստն» էր, երրորդը` «Զենիթը»:
-
07.02.2014|
13:22
Ցյուրիխում ավարտվեց «Zurich Chess Challenge» շախմատային գերմրցաշարը: Ինչպես տեղեկացրել ենք, այն սկսվել էր կայծակնային մրցաշարով, որտեղ առաջին հորիզոնականում հայտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Այստեղ նրա հետ հավասար միավորներ հավաքեց մեր Լևոն Արոնյանը, սակայն զիջեց լրացուցիչ գործակիցներով: Կողմերը նման դասավորություն ունեցան նաև դասական շախմատից հետո:
-
07.02.2014|
13:22
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոման» 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ: Եթե «Ռոմային» հաջողվի հաջողությամբ ավարտել մնացած հանդիպումները, ապա երկրի պատմության մեջ կդառնա գավաթը տասն անգամ նվաճած միակ թիմը:
-
07.02.2014|
13:20
Կայացան ֆուտբոլի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Մրցեցին «Բարսելոն»-«Ռեալ Սոսիեդադ», մադրիդյան «Ռեալ»-«Աթլետիկո» զույգերը: Երկուսն էլ ավարտվել են տանտերերի հաղթանակով (2:0 և 3:0), երկուսում էլ գործնականում լուծված կարելի է համարել երկու հանդիպումների արդյունքով հաղթող թիմերի հարցը: Սակայն եթե առաջինում մարզասերն ականատես եղավ գեղեցկագույն ֆուտբոլի` որքան էլ թիմերից մեկը մյուսին զիջում էր կատարողական վարպետությամբ, ապա երկրորդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հակաֆուտբոլ:
-
07.02.2014|
13:18
Այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 20.14-ին, «Ֆիշտ» մարզադաշտում կտրվի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Ռուսաստանի պատմության մեջ այն առաջին ձմեռային օլիմպիական խաղերն են, իսկ աշխարհում` քսաներկուերորդը: Ի դեպ, քսաներկուերորդն էին նաև Մոսկվայի (1980 թ.) ամառային օլիմպիական խաղերը, որն իր տեսակի մեջ Ռուսաստանի համար նույնպես առաջինն էր:
-
06.02.2014|
14:58
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համնախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հաղորդագրություն է զետեղել, որտեղ ասվում է, որ Սոչիում ձմեռային օլիմպիադայի անցկացման ժամանակ Ադրբեջանը և Հայաստանը զորքերի շփման գծում պահպանելու են հրադադարի ռեժիմը:
-
06.02.2014|
12:19
Քանի դեռ օլիմպիական խաղերը չեն մեկնարկել, արտասահմանցի լրագրողները Սոչիում զվարճանում են ռուս շինարարների «գլուխգործոցներով»: Այս առումով ուշագրավ են որոշ հրապարակումներ: Օրինակ, New York Times-ի թղթակից Դեվիդ Սեգալը գրել է.
-
05.02.2014|
16:03
Սոչի մեկնած ամերիկացի լրագրողները Twitter-ում գրառումներ են թողել իրենց հյուրանոցային տպավորությունների մասին: CNN-ից Հարրի Ռիքին գրել է, որ հյուրանոցներում դեռևս շինարարություն է ընթանում: Ջուրը, եթե նույնիսկ կա, ապա խմելու չէ: Մի գերմանացի լուսանկարիչ Հարրիին պատմել է, որ անցած հանգստյան օրերին նրա հյուրանոցում դեռևս թափառող շներ և շինարարներ էին սենյակներից ներսուդուրս անում: Հարրին լրագրողներին տրված սենյակներից մեկի լուսանկարն է տեղադրել, որում վարագույրը պոկված է:
-
04.02.2014|
11:58
Օգտվելով նրանից, որ երկրի առաջնության առաջին ու երրորդ տեղերը զբաղեցնող «Մանչեստր Սիթին» ու «Չելսին» խաղալու են երկու օր հետո (այդ հանդիպումը կայանալու է այսօր), «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Կրիստալ Պալասին» ու ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: