Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սամվել Ալեքսանյանը ձեռից գնում է

Սամվել  Ալեքսանյանը ձեռից գնում է
13.04.2012 | 00:00

Անհաջողությունն անհաջողության հետևից հետապնդում է Սամվել Ալեքսանյանին: Հերիք չէ` իր դեմ թեկնածություն դրեց Նիկոլը: Հերիք չէ` Նիկոլը նրան դեբատի կանչեց: Հերիք չէ` կնոջից «մի քանի կապեկ» հազիվ պոկած նախընտրական հարցերն էր լուծում, էն օրն էլ իր «չբիզնես» «Կայզեր» սուպերմարկետի հետևում գտնվող ավտոտնակը վառվեց, պրծավ. պիտի փոխհատուցի:

Ի՜նչ անի խեղճուկրակ Սամվել Ալեքսանյանը, եթե հաշվեհամար ստեղծելուց հետո (խոնարհաբար խնդրում ենք` աջակցե՛ք տուժածին` «на пропитание», մի երկու կոպեկ փոխանցեք այդ հաշվեհամարին) չապավինի Աստծուն, ակնկալի նրա ողորմածությունը:

Օրերս Հարավ-արևմտյան թաղամասի հավատացյալ ժողովուրդը մեկ էլ ու շուռ եկել, տեսել է իր շարքերում Սամվել Ալեքսանյանին` խելո՜ք, հեզ, Աստծո գառան հանգույն նստած, Աստծո խոսք` քարոզ է լսում: Ժամ, ժամուկես շարունակ:

Ասում էր, չէ՞, հավատացյալ է դարձել:

Չէի՜նք հավատում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ