Ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև ՀԱԿ-ի խորքում խոր դժգոհություն կա ՀԱԿ-ի պահվածքից` հանուն ԲՀԿ-ի: Որոշ տեղեկություններով` ՀԱԿ-ում ՙնեղացածներն՚ առաջարկել են Արամ Մանուկյանին, ՀՀԿ անդամատոմսերի ու ՕԵԿ ջեմ-մուրաբայի կողքին, շալակել նաև ԲՀԿ-ի գարին, ալյուրը, սելիտրան ու այդպես պարկերով էլ հասցնել Ազատության հրապարակ ու ցույց տալ ժողովրդին նաև ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքը:
Արամ Մանուկյանն ու ՀԱԿ-ի իսթեբլիշմենթը չեն համաձայնել: Ոչ թե որ պարկերը շատ ծանր են, այլ, ինչպես եզրակացնում են ՀԱԿ-եցիք, շատ ՙակնոցներ՚ են ստացել շա՛տ շատ, որ ՙկուրացել՚ են դրա շատությունից ու արդեն այլ կերպ են տեսնում արդարությունն ու հավասարության սկզբունքը` հատվածաբար, օգտապաշտորեն: ՀԱԿ-ում անիմաստ են համարում նաև ընդդիմադիր Արամ Մանուկյանին Կարապետ Ռուբինյանի առաջարկը` ջենթլմեն գտնվել ու հանել իր թեկնածությունը հանուն Զարուհի Փոստանջյանի:
Հանուն ինչի՞ հանի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ