ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ

ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ
27.04.2012 | 00:00

Կա երեք սցենար.

ա) սահուն, նորմալ ընտրություններ, ձեռքսեղմումներ, շնորհավորանքներ:

բ) Չափավոր լարվածություն` օդի բացթողում, դեմոկրատիայի արձանագրում, ընտրությունների արդյունքների «տեղավորում»:

գ) Ֆորս-մաժոր:

Թույլ տանք կարծել, որ ամենահավանականը երկրորդ սցենարն է. ապագա խորհրդարանի աշխարհագրությունից դժգոհողներ, իհարկե, կլինեն և, կովկասյան հին ավանդույթի համաձայն, կգոռան, կբողոքեն, սակայն որևէ ռեզոնանս չի լինի. հա՛մ գայլերը կուշտ կմնան, հա՛մ ոչխարները:

Թույլ տանք նաև մեզ կարծել, որ կոալիցիան նույնությամբ կպահպանվի:

Վերջին հաշվով, որքան էլ ԲՀԿ-ն «ահավոր» ցուցանիշներ է արձանագրում, միևնույն ժամանակ պրագմատիկ ԲՀԿ-ի գերխնդիրն ունեցածը պահպանելն է, և հետո հաշվի առնենք այն հանգամանքը, որ Օսկանյանի «հայտնությամբ» ԲՀԿ-ն ավելի շատ տուժեց, քան շահեց. վերջինս երկակիություն մտցրեց ոչ միայն ԲՀԿ-ի ներսում, այլև ժողովրդի. բոլորն են այսօր հարցնում` «կտո էտոտ պոտերպևշիյ, օտկուդա օն պրիշոլ»:

ՀՀԿ-ն, ինչպես տեսնում եք, լավագույնս է խաղում այդ երկակիության վրա: Ընդ որում, խաղը ձեռնտու է նաև ԲՀԿ-ին, որովհետև` ա) կուսակցության միակ լիդերը մնում է Գագիկ Ծառուկյանը, բ) Գագոն ամենաշատը կցանկանա Հովիկի (ոչ Օսկանյանի անմիջական տիրոջ կամ Արմեն Գևորգյանի) ապագա կառավարչապետ լինելու պասաժին:

Հաջորդ մեսիջը ևս բոլորիս, և հատկապես ԲՀԿ-ի համար, պետք է որ հասկանալի լիներ. խոսքը նախորդ օրը տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Աղվան Հովսեփյան հանդիպման մասին է` սպասվող բոլոր «հետևանքներով» հանդերձ:

ՈՒ քանի որ ԲՀԿ-ն, ինչպես ասացինք, պրագմատիկ է, ունեցածը պահելուց նույնպես գոհ կմնա: Հետևաբար, հետընտրական զարգացումներում ո՛չ բացահայտ և ո՛չ էլ քողարկված «ներկայություն», կարծում ենք, չի ունենա երրորդ սցենարում:

Ներքաղաքական խաղացողներից հետընտրական շարժով` ֆորս-մաժորով ամենաշահագրգիռը ՀԱԿ-ն է, որն այլևս ռեսուրս չունի: Կներարկե՞ն «այլք» ռեսուրս ՀԱԿ-ին: Չի բացառվում: Սակայն այն կտանի մարման: ՀԱԿ-ի խաղը կարող է հաջողության հասնել միակ դեպքում, եթե նրա «սպոնսերությունը» ստանձնի Ռուսաստանը (տեղական սպոնսերները չեն կարող երկարատև ներարկումներ կատարել. նախ` չեն թողնի, երկրորդ` փարդի քամակից են դա անում, ինչի հակակշիռները հաստատ կգտնվեն):

ՀՅԴ: Կարծում ենք, որ ոչ թե ՕԵԿ-ը խնդիր ունի պառլամենտ մտնելու, այլ հենց ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է հետընտրականին, ապա ՀՅԴ հանրահավաքներին ևս «մեկուկես» մարդ է մասնակցում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ միացմանը ՀԱԿ-ին, ապա սա հենց այն դեպքն է, որ կոչվում է գենետիկ անհամատեղելիություն: ՀԱԿ-ՀՅԴ միքսը երկու օրից ավելի չի կարող տևել: Ապացույցների կարիք չկա:

Այսպիսով, հետընտրականի երրորդ սցենարում մեկ խաղացող կա: Ռուսաստան: Ռուսաստանը, որքան հաշվում ենք, այս պահին չի գնա ֆորսմաժորային «ռասկաչկայի»: Իրեն պետք չէ: Բացարձակ:

Ապա և` եթե Ռուսաստանը խաղաց, Արևմուտքն էլ ստիպված է լինելու «խառնվել»:

Միևնույն է, ֆորս-մաժոր չի լինի:

Տեղական «ռեժիսորի» խելքը հասած է լինելու բանը դրան չհասցնել, և խորհրդարանի աշխարհագրությունն այնպես գծել, որ գայլերն ու ոչխարները, Արևմուտքն ու հյուսիսը գոհ լինեն:

Իսկ մնացած` ներքին «գայլ ու ոչխարի խնդիրը», լուծելի է, ինչպես միշտ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ