ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ Ո՞ՒՐ ԵՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ Ո՞ՒՐ ԵՆ
13.03.2012 | 00:00

Արդյո՞ք ՀՀԿ համագումարին Պուտինից մասնակցող Արթուր Չիլինգարովը որևէ «նամյոկ» էր անում, ՀՀԿ-ականներով բերնեբերան լցված դահլիճին հիշեցնելով` Աբրահամյան Արան Պուտին Վլադիմիրի վստահված անձն է եղել, կիմանան ինքն ու Սերժ Ազատիչը, սակայն փաստն այն է, որ երեք եղբայրներն էլ, կարծես թե, այս անգամ չեն առաջադրվելու որպես պատգամավորական թեկնածուներ:
Իհարկե, ԲՀԿ-ում «առկա» Արմեն եղբայրը հարցականի տակ է այս պահին, սակայն չի բացառվում, որ նա համամասնականով, այնուհանդերձ, առաջադրվի, սակայն ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց` «նետ», չի առաջադրվի, այն է` ինչպես 2007-ին, համամասնական ցուցակում չի լինի։
Ըստ ամենայնի, որպես գործարար, նրան չեն կարող ներառել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, իսկ մեծամասնականով ինքը չի ուզում առաջադրվել:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ում «տեղակայված» Սերգեյ Աբրահամյանին, «ինքն» է որոշել չառաջադրվել, քանի որ առանձնապես զահլա չունի նման պատգամավորական գործունեության հետ:
Չնայած ամենևին պետք չէ բացառել, որ, Չիլինգարովից հետո «երեք եղբորը` մի-մի օղ» տարբերակը գործի, և Ազատիչ Սերժը գտնի, որ նրանց երեքին էլ կրկին պետք է տեսնենք պառլամենտական օթյակում: Հայաստանյան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ