Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՃԱԿԱ՜Տ ՈՒՆԻ` ԱՇԽԱ՛ՐՀԸ ՉՈՒՆԻ

ՃԱԿԱ՜Տ ՈՒՆԻ` ԱՇԽԱ՛ՐՀԸ ՉՈՒՆԻ
14.02.2012 | 00:00

Ասում են, որ վերջին հայտնագործությունից (այն է` պառլամենտում երկգլխանի պատգամավորներ կան) ամենաշատն ուրախացել է Սամվել Բալասանյանը:
Վերջինս երջանկացած խառնում է իր վրձիններն ու ներկերը և հաշվում է` իր ո՞ր ճակատին ի՞նչ գրի: Մտածում է` էս մեկին «պաստայաննի» կգրի` ՀՀԿ. նրա ականջին էլ են հասել լուրերը, որ ԲՀԿ առաջնորդի վերջին շրջանի «պախաժդենյաներն» այնքան են զայրացրել Սերժ Ազատիչին, որ նա ասել է` «Չեմ նայի, Բալասին էլ կկոտրեմ Գյումրիում, եթե Գագոն շարունակի իրեն այդպես պահել»:
«Բալասը» ԱԺ փոխխոսնակի «կուլտուրական» անվանումն է:
Մտերիմները խորհուրդ են տալիս «Բալասին»` անխոհեմ չգտնվել. մի ճակատին գրել ՀՀԿ, մյուսն էլ պահել նեղ օրվա համար. մարդ ես, մեկ էլ ու ընդդիմությունը եկավ իշխանության:
Ստեղծագործ, աննկուն մարտիկ, հոգեկերտվածքային արվեստագետ «Բալասի» ստեղծագործական որոնումներն այսքանով չեն ավարտվում. նա որոշել է Գյումրվա գարեջրի գործարանի առջև կանգնեցված իր արձանի ճակատը ևս օգտագործել և այնտեղ էլ վրձնել` «Ռոդեն»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ