Մեր տեղեկություններով` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի արդեն նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը որոշել է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Լուրի իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք տիկին Պողոսյանին։ «Այս պահին զբաղված եմ հիմնադրամի ստուգումներով, որն արդեն մեկ ամիս է` ընթանում է։ Առայժմ այդ հարցը դեռ չի քննարկվել։ Հիմա միայն այդքանը կարող եմ ասել»,- ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով մեր տեղեկությունը` նշեց նա։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Թամար Պողոսյանի միջև լուրջ առճակատումներ եղան` կապված հիշյալ հիմնադրամում փողերի փոշիացման հետ։ Արդյունքում` հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանը հրաժարական տվեց, ու նրա մոտ ստուգումներ սկսվեցին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ