Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ռումբ` Ռազմիկ Զոհրաբյանի ավտոմեքենայո՞ւմ

Ռումբ` Ռազմիկ Զոհրաբյանի ավտոմեքենայո՞ւմ
20.04.2012 | 00:00

Անվտանգության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին իրենք ահազանգ են ստացել, որ ՀՀԿ ԳՄ անդամ, Սերժ Սարգսյանի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանի ավտոմեքենայում ռումբ կա դրված:

ԱԺ ավտոմեքենաների պարկի տնօրենն այդ օրը ժամը 11-ն անց 30 զանգահարել է թե՛ իրենց, թե՛ Զոհրաբյանի վարորդին և ասել, որ շտապ հասնի ԱԺ` համապատասխան սարքերով ստուգման, որովհետև անհայտ անձը զանգահարել է ԱԺ և տեղեկացրել, որ Զոհրաբյանի մեքենայում պայթուցիկ կա:

Մեքենան ստուգվել է, պարզվել է` ահազանգը կեղծ է եղել:

Հետաքրքիր է, որ ապրիլի 2-ը երկուշաբթի էր, և Ռազմիկ Զոհրաբյանը, ըստ ՀՀԿ-ականների, այդ ժամին պատրաստվում էր թեթև ֆուրշեթ կազմակերպել` կուսակցությունում նշելու ոչ միայն իր տարեդարձը (նրա ծննդյան օրը, հիշենք, ապրիլի մեկին` խաբելու օրն էր, որն էլ կիրակի էր), այլև ապրիլի 2-ը, որը ՀՀԿ-ի հիմնադրման օրն է:

Լուրը չհաստատվելուց հետո` նաև չհաստատված «լուրն» են նշել:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ