-
25.04.2018|
13:50
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ: Facebook-ի իր էջում նա հայտնել է. «Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ», - գրել է Նիկոլ Փաշինյանը:
-
25.04.2018|
13:32
88-ի զարթոնքից հետո, երբ ստեղծվեց օլիգարխիկ-կոռումպացված համակարգ, 1996 թ. սկսած, պարբերաբար ՀՀ քաղաքացին ընդվզում է ստեղծված անարդարությունների, օրենքի գերակայության բացակայության և հաբռգածության նկատմամբ:
-
25.04.2018|
12:26
Հիմա արդեն շատ ցինիկներ ու պատեհապաշտներ վերջին օրերին սկսել, սկսում են և ոգևորված կսկսեն վերհիշել և «ակամա» կիսվել, թե ինչքան վաղուց, նույնիսկ բարուրից սիրել ու պաշտել են Նիկոլին…
-
25.04.2018|
09:24
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հավատարիմ հաճախորդն էր։ Սակայն նա թերագնահատեց իր քաղաքացիներին, երբ փորձեց վերարտադրել պուտինյան դասական քայլը` գրում է The Washington Post-ը։
-
24.04.2018|
22:47
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները չեն կայանալու` ասել է ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը` առանց մեկնաբանությունների:
-
24.04.2018|
14:26
Քաղաքական իրադարձությունների նման շրջադարձը մի կողմից` դրական է, մյուս կողմից` բավական մեծ անորոշություն կա: Բեկումը եղավ, սակայն այն մեծ ոգևորությունն ու սպասումները դեռ պետք է արդարացնի նոր ղեկավարությունը:
-
24.04.2018|
13:48
Այսօր ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
-
23.04.2018|
14:06
Իրավիճակի լիցքաթափման ձևը բարի կամքն է, երկխոսությունն է, այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
23.04.2018|
11:15
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքում, երբ հարթակ բարձրացավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Ժողովուրդը սկսեց վանկարկել «հեռացի՛ր, հեռացի՛ր»։ Հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանի ձեռքից խլեց բարձրախոսը։
-
21.04.2018|
23:16
Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր փորձելով իրեն ձերբակալել՝ մտածել են շարժումը կմարի։