Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իտալիայի հետ ուրիշ խաղ կլինի՞

Իտալիայի հետ ուրիշ խաղ կլինի՞
30.05.2012 | 09:29

Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ընկերական խաղերի շարքից երկրորդ ոչ-ոքին արեց Ռուսաստանի ընտրանին: Այս անգամ` Լիտվայի հավաքականի հետ (0:0) ու Ուրուգվայի հետ խաղի համեմատությամբ բավական ցածր մակարդակի ֆուտբոլ խաղալով: Հասկանալի է, որ սրանք նախապատրաստական շրջանի խաղեր են, որտեղ գլխավորը առանձին օղակների փոխկապակցվածության, տակտիկական սխեմաների փորձարկման խնդիրներն են, բայց թե խաղն էլ մի բանի նման պիտի լինի՞: Ինչևէ, ռուսների հոգսերը թողնենք իրենց (մեզ մերն էլ հերիք է), մանավանդ որ խոստացել են իտալացիների հետ այլ կարգի ֆուտբոլ խաղալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ