Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսպանական մեծ տոնահանդես

Իսպանական մեծ տոնահանդես
04.06.2012 | 09:38

Եվրոպայի առաջնությանն ընդառաջ անցկացվող ընկերական խաղերի շրջանակում Իսպանիայի ընտրանին հանդիպեց Չինաստանի հավաքականի հետ: Եզրափակիչ երրորդ խաղը նույնպես հաղթական ավարտ ունեցավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների համար, ովքեր հանդիպումն սկսեցին ոչ ուժեղագույն կազմով. պահեստայինների նստարանին էին Ինիեստան ու Պիկեն, իսկ հարձակման գիծ միակ «գործուղվածը» Նեգրեդոն էր:
Առաջին խաղակեսում աչքի էր զարնում իսպանացիների, ինչ-որ առումով մեծահոգի, անփույթ խաղը: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր փոխվեց, ու սկսվեց իսպանական մեծ տոնահանդեսը: Չինացիները հարկադրված էին գործել մեծ ծանրաբեռնվածությամբ, առանց աչք ճպելու: Այն, ինչ չէր հասցնում անել նրանց դարպասապահը, «անում» էր դարպասաձողը: Ի վերջո, «նա» էլ հոգնեց: Ինիեստայի «մենաելույթից» հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ Դավիդ Սիլվան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ