Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեկնարկեց Տալի մրցաշարը

Մեկնարկեց Տալի մրցաշարը
08.06.2012 | 05:15

Մոսկվայում մեկնարկել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի հերթական մրցաշարը: Այն սկսվել է բլից մրցաշարով, որի արդյունքներով էլ կազմավորվել են մրցակից զույգերը: Այսպես` առաջին տուրում այսօր իրար հետ կմրցեն Ալեքսանդր Մորոզևիչն ու Ֆաբիանո Կարուանան, Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Լյուկ Մաքշեյնը, Թեյմուր Ռաջաբովն ու Եվգենի Տոմաշևսկին, Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան: Ինչ վերաբերում է բլիցի արդյունքներին, 6,5-ական միավորով առաջին տեղում է հայտնվել Մորոզևիչը (ի հաշիվ լրացուցիչ գործակիցների), երկրորդում` Կառլսենը: Արոնյանը եղել է հինգերորդը: Մեր գրոսմայստերը հավաքել է հինգ միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ