«Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել վճռական ու թիրախավորված փուլ»` ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հավելելով, որ շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրը:
Մամուլը գրել էր, որ Հայաստան են ժամանել FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչներ և մեր երկրի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:
ՀՀ վարչապետը մայիսի 17-ին կառավարության նիստում նպատակահարմար է համարել ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը կամ չտուգանել ճանապարհային երթևեկության ամեն մի կանոնի խախտման համար:
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկակի քաղաքականություն են վարում Իսրայելի հարցում։
Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով «ձեռնարկել միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։
Կոռուպցիան արմատախիլ անելու մասին խոսում է կառավարության ամեն եկող ղեկավար, սակայն սայլը տեղից շա՜տ դանդաղ կամ գրեթե չի շարժվում: Այսօր ունենք լիովին այլ որակի կառավարություն, այլ կադրեր ու հասարակական լիովին այլ սպասումներ:
Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան:
Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են Արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներին:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...