Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Համաշխարհային պրեմիերա. Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները»

Համաշխարհային պրեմիերա. Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները»
10.01.2013 | 12:31

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացնում է 2013-ի իր առաջին համերգը` արդեն 3-րդ անգամ հանդես գալով միևնույն բեմահարթակում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ:

Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսատեսին կներկայացվեն Նինո Ռոտանի, Ռոբերտո Մոլինելինի, Աստոր Պիացոլանի, Ֆաբիո Կոնիչիելանի, Էնրիկո Բլատինի սիրված ստեղծագործությունները:
Կլինի նաև անակնկալ` Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի տեսքով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ