Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
11.01.2013 | 00:56

...թե ՀԱԿ-ում որոշ ուժեր ահավոր ծանր են տանում Հրանտ Բագրատյանի առաջադրումը, ու կոնգրեսի «գաղափարական հայրերը» բոլոր հնարավոր միջոցներով փորձում են հասնել նրան, որ Բագրատյանին սատարող ուժերը նախ քիչ լինեն, հետո էլ վերջինս հնարավորինս քիչ հասարակական աջակցություն ստանա: Սկզբում շրջանառության մեջ դրվեց լուրը, թե Բագրատյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է, որ պետք է դառնա վարչապետ: Բայց քանի որ դա աբսուրդի շարքից էր, փոքր-ինչ մեղմացրին «դոզան»` նույն ինտենսիվությամբ տարածելով, որ Բագրատյանին Սարգսյանը խոստացել է փոխվարչապետի պաշտոնը:

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ