Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայ-բելառուսական անթոլոգիան՝ ռուսերեն

Հայ-բելառուսական անթոլոգիան՝ ռուսերեն
22.02.2013 | 13:13

Հայաստանը մասնակցել է Մինսկում կայացած Բելառուսի գրքի միջազգային 20-րդ հոբելյանական ցուցահանդեսին՝ ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանում տպագրված 200-ից ավելի ցուցանմուշ:
Ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը հյուրընկալել է Կիևում տպագրված «Գրչի գաղտնիքը» անթոլոգիայի թարգմանիչ Ալեքսանդր Կանոնենկոյին: Նշված անթոլոգիայում հինգ այլ երկրների բանաստեղծների հետ ընդգրկված են նաև հայ դասական և ժամանակակից բանաստեղծների գործեր: Քննարկվել է նաև ռուսերեն հայ-բելառուսական միացյալ անթոլոգիա հրատարակելու հարցը: Այն լինելու է Մինսկում հրատարակվող 10 այլ երկրների նվիրված գրքի նախագծերից մեկը:
Ցուցահանդեսի վերջում ներկայացված գրքերը հանձնվել են Բելառուսում ՀՀ դեսպանատանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ