Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տպագրվել է շուրջ 2000 գիրք

Տպագրվել է շուրջ 2000 գիրք
28.02.2013 | 21:15

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստում իր ամփոփիչ ելույթի ժամանակ նշել է, որ գրական տարում տպագրվել են մեծ թվով արժեքավոր գրքեր, ուշադրություն է դարձվել թարգմանական գրականությանը:

Համատեղ հրատարակություններ են իրականացվել Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իրանի, Սիրիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Իսպանիայի և այլ երկրների հետ:
Մշակույթի նախարարն ընդգծել է նաև «Գրական տապան» միջազգային երկու ձեռնարկի կարևորությունը՝ աշխարհի գրողների այցելությունը Հայաստան, որի արդյունքում տպագրության է պատրաստվում արդեն երկրորդ թարգմանական ժողովածուն:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2012-ին տպագրվել է շուրջ 2000 գիրք: Միայն պետպատվերով հրատարակվել է 172 գիրք:
Գործունեություն է ծավալվել նաև տարբեր երկրների գրական ամսագրերի հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ