Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ալյոխինի առաջին հուշամրցաշարը

Ալյոխինի առաջին հուշամրցաշարը
07.03.2013 | 15:01

Չորեքշաբթի պաշտոնապես ներկայացվեց ռուս մեծ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով: Առաջինը տեղի կունենա փարիզյան լեգենդար Լուվրի թանգարանում (ապրիլի 21-26), երկրորդը` սանկտպետերբուրգյան ոչ պակաս հանրահայտ Ռուսական թանգարանում (ապրիլի 28- մայիսի 1): Հուշամրցաշարին մասնակցելու իրենց ցանկությունն արդեն իսկ հաստատել են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), աշխարհի տասնչորսերորդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ու աշխարհի գավաթակիր Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ ներկայացնում են Ռուսաստանը), աշխարհի շախմատային թագի վերջին հավակնորդ Բորիս Գելֆանդը (Իսրայել), աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող Լեւոն Արոնյանը (Հայաստան), այլ գրոսմայստերներ:
Հուշամրցաշարը բաղկացած է լինելու տասը պարտիայից, անցկացվելու է մեկ շրջափուլով: Հիշեցնենք, որ ռուսներն արդեն իսկ ունեն աշխարհի չեմպիոններ Միխաիլ Տալին ու Միխաիլ Բոտվիննիկին նվիրված հուշամրցաշարեր: Ալյոխինինն այս շարքում լինելու է երրորդը: Ռուսները չեն թաքցնում, որ մտադիր են համանման մրցաշարեր կազմակերպել աշխարհի մյուս այն չեմպիոնների հիշատակին, որոնց անունները կապված են Ռուսաստանի, նախկին Խորհրդային Միության հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ