Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պելեգրինին կփոխարինի Մանչինիին

Պելեգրինին կփոխարինի Մանչինիին
24.05.2013 | 12:22

«Մանչեստր Սիթիի» գլխավորի պաշտոնից Ռոբերտո Մանչինիի հեռացումից հետո խոսակցություններ էին պտտվում, թե նրան փոխարինելու կգա իսպանական «Մալագայի» մարզիչ Մանուել Պելեգրինին: Ճիշտ է, չիլիացի մասնագետը երկար ժամանակ հերքում էր այդ լուրերը, սակայն մախաթը պարկում չհաջողվեց երկար պահել:
«Պրոֆեսիոնալ առումով ակումբում ես անցկացնում եմ իմ վերջին ժամերը: «Լա Ռոսալեդեում» կիրակի կկայանա իմ վերջին խաղը «Մալագայի» գլխավոր մարզչի դերում: Դա կլինի հուզիչ պահ: Ես հույս ունեի մրցաշարն ավարտելու եվրագավաթների զոնայում: Ես հարկադրված եմ լքելու «Մալագան» ակումբի զարգացման կուրսից շեղվելու պատճառով, սակայն ընդմիշտ կհիշեմ այստեղ անցկացրած ժամանակս»:
Հիսունիննամյա Պելեգրինին նշել է նաև, որ «Մանչեստր Սիթի» է տեղափոխվում ոչ ֆինանսական բաղկացուցչի պատճառով, որ այդ նախագիծն իրեն հետաքրքրում է բացառապես մարզական կտրվածքով, որը չափազանց ամբիցիոզ է: Տեղեկացնենք, որ երեսունվեց խաղից հետո «Մալագան» Իսպանիայի առաջնության վեցերորդ հորիզոնականում է, սակայն թիմը ՈՒԵՖԱ-ի սանկցիայի պատճառով (ֆինանսական պարտքեր) հաջորդ մրցաշրջանում չի կարող հանդես գալ եվրագավաթի խաղարկություններում: Իր հերթին «Մանչեստր Սիթին» որակավորվել է Չեմպիոնների լիգայի հանդիպումներում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ