Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ժամանակին մենք էլ կայինք

Ժամանակին մենք էլ կայինք
23.07.2013 | 11:57

Բարսելոնում մեկնարկել է ջրային մարզաձևերի աշխարհի հերթական առաջնությունը: Աշտարակացատկում (սինխրոն ցատկ) հաղթել է գերմանացի Սաշա Քլայն-Պատրիկ Հաուսդինգ զույգը` շրջանցելով ռուս Վիկտոր Մինիբաև-Արտյոմ Չեսակով և չին Ցաո Յուան-Չժան Յանցյուան զույգերին: Գերմանացիների հաղթանակը հնարավոր է դարձել այն բանից հետո միայն, երբ պեկինյան օլիմպիադայի չեմպիոնները` չին ջրացատկորդները, երկու կոպիտ վրիպում են թույլ տվել չորրորդ և հինգերորդ մոտեցումներում: Վերջին ավելի քան տասը տարում սա առաջին դեպքն է, երբ չինացիները չեն շահում ոսկե մեդալ:
Թեպետ տխուր անդրադարձ է, սակայն երևի արժե հիշել, որ ժամանակին հայերս էլ էինք մեզնից ինչ որ-բան ներկայացնում այս չափազանց դիտարժան մարզաձևում: Բոլորին մեկ առ մեկ չհիշենք, բայց որ այստեղ մեկ տասնյակից ավելի անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Դավիթ Համբարձումյան ունեինք, պիտի որ մարզասերը մոռացած չլինի:
Թե ինչու են հայ ջրացատկորդները նման ահռելի տեղատվություն ապրել, պատճառները շատ են ու կարոտ են լուրջ վերլուծության, եթե, իհարկե, համապատասխան կառույցները տրամադրված են վերլուծությունների, ինչին խորապես կասկածում ենք:
Ինչու եմ վատատե՞ս:
Իսկ ինչպե՞ս լինել լավատես, երբ, զորօրինակ, ջրագնդակի ֆեդերացիայից զանգում են խմբագրություն` հանրապետությունում անցկացվող միջազգային մրցաշարը լուսաբանելու համար, ու երբ փորձում ես ճշտել ժամը, պարզվում է` այն անցկացվում է ժամը իննից: Հարցին` ինչո՞ւ այդքան վաղ, պատասխանում են` առավոտյան չէ, երեկոյան ժամը իննից: «Իսկ ինչո՞ւ երեկոյան ժամը իննից»` մեր զարմացած հարցին հետևում է պատասխան, որ լողավազանը մինչ այդ զբաղված է` լողալ ցանկացողների կողմից:
Հարց` եթե երկրումդ… Բայց արժի՞ արդյոք շարունակել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ