Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հիսունվեց տարի անց

Հիսունվեց տարի անց
08.09.2013 | 14:25

Բուենոս Այրեսում գումարվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանը: Շաբաթ, աշխատանքային առաջին օրը, քննության է վերցվել 2020թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքի հարցը: Հիշեցնենք, որ եզրափակիչ ելած թեկնածուները երեքն էին` Ստամբուլը, Տոկիոն, Մադրիդը: Քվերարկությունն անցկացվել է երկու փուլով: Առաջինում ոչ մեկը չի հավաքել ձայների առավելագույն քանակություն, մրցությունը շարունակելու իրավունքը վերապահվել է Տոկիոյին ու Ստամբուլին: Կրկնակի քվեարկության արդյունքով հաղթող է ճանաչվել Ճապոնիայի մայրաքաղաքը, որն, ի դեպ, պայքարում էր և «Օլիմպիադա-2016»-ը հյուրընկալելու համար, սակայն առաջին իսկ փուլից, զիջել էր Մադրիդին ու Ռիո դե Ժանեյրոյին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ