Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայերեն Վիքիպեդիան կհամալրվի լուսանկարներով

Հայերեն Վիքիպեդիան կհամալրվի լուսանկարներով
15.09.2013 | 14:08

«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթը անցկացվում է ամեն տարի` սեպտեմբերին: 2012 և 2013 թվակններին մրցույթը գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ։ Այս տարի մրցույթին միացել է նաև Հայաստանը: Կազմակերպիչները նշում են, որ Հայաստանն ունի պետության կողմից հաշվառված 23 460 հուշարձան։ Դրանցից մեծ մասի մասին քչերը գիտեն։ Շատերը դժվարամատչելի տեղերում են, մի մասի հետագա գոյությունն էլ վտանգված է։
«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի շրջանակում լուսանկարչական զբոսանք է իրականացվում Հայաստանի տարբեր շրջաններում:
Մանրամասներն` առաջիկայում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ