Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բեթհովեն, Շուբերտ, Դեբյուսի`«Գաֆէսճեանում»

Բեթհովեն, Շուբերտ, Դեբյուսի`«Գաֆէսճեանում»
01.10.2013 | 16:01

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա համերգ բուլղար դաշնակահար Խրիստո Կազակովի մասնակցությամբ: Ծրագրում` Լյուդվիգ Վան Բեթհովեն, Ֆրանց Շուբերտ, Կլոդ Դեբյուսի: Համերգի սկիզբը` ժամը 20.00-ին:

«Գաֆէսճեանի» դասական երաժշտության հաջորդ համերգաշարը կրում է «Բեթհովենից մինչև 21-րդ դար» խորագիրը: Սպասվում է գերմանական վոկալ և դաշնամուրային երաժշտության երեկո:
Ելույթ կունենան Կարինե Գիլանյանը (դաշնամուր), Նորդեմալմն Րիխարդը (տենոր, Գերմանիա):
Նշենք, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ