ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Պրահա» մետրոյի կայարանի մոտ 300 մարդ է ձերբակալվել

«Պրահա» մետրոյի կայարանի մոտ 300 մարդ է ձերբակալվել
16.10.2013 | 11:14

Մոտ 300 մարդ է ձերբակալվել Մոսկվայի «Պրահա» մետրոյի կայարանի մոտ, ազգայնականների կողմից ընթացող ակցիայի ժամանակ: Ձերբակալվել են 276 չափահաս և 30 անչափահասներ: Ավելի վաղ ՆԳՆ-ը հաղորդել էր, որ ձերբակալվել է 50 մարդ` նշելով, որ նրանց մեջ կան նաև տեղաբնակներ: Այս մասին հայտնել է Ոստիկանության գնդապետ, Մետրոպոլիտենի հասարակական անվտանգության պետի տեղակալ Օլեգ Սիգունովը:

Ազգայնական հայացքների տեր քաղաքացիները «Պրահա» կայարանի մոտ են հավաքվել երեքշաբթի, ժամը 19:00- ին` հավաքի մասին տեղեկանալով սոց. ցանցերի միջոցով: Նրանք պատրաստվել են երթ կազմակերպել դեպի Բիրյուլևո, որտեղ վերջին օրերին զանգվածային անկարգություններ են տիրում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ