Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նորից Մովսիսյանը

Նորից Մովսիսյանը
27.10.2013 | 15:49

Ավանդույթի ուժով դաշտից առանց գոլի չի հեռանում Յուրա Մովսիսյանը, ով «Սպարտակ»-«Ռոստով» խաղում դարձել է մոսկվացիների երկու գոլերից առաջինի հեղինակը: Ի դեպ` խաղընկերոջը գոլային փոխանցումը կատարել է Արաս Օզբիլիսը: Այսպես, կանոնավորապես, երկու հայ ֆուտբոլիստներն օգնում են մոսկվացիներին մնալ Ռուսաստանի առաջնության վերին հորիզոնականներում: Հիշեցնենք. որ ներկայումս «Սպատակն» ունի քսանյոթ միավոր` ճիշտ այնքան, որքան երկրորդ հորիզոնականում գտնվող «Լոկոմոտիվը»: Ի դեպ` սա Յուրա Մովսիսյանի ութերորդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Ռմբարկուների ցուցակում նա երրորդն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ