Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երբ երկրիդ այսօրն ու վաղը տնօրինում են դրսինները

Երբ երկրիդ այսօրն ու վաղը տնօրինում են դրսինները
16.01.2014 | 17:24

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է Հայաստանում սոցիալական հողի վրա ոտքի հանել ժողովրդին և հասնել շոշափելի արդյունքների:

«Հավանականությունը փոքր է, քանի որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները շատ են: Ամեն օր պայթող քաղաքական ական գործիչները, որոնք մի դաշտից մյուսն են հեշտորեն տեղափոխվում, դրա կողքին այն դառը գիտակցումը, որ երկրիդ այսօրն ու վաղը ավելի շատ տնօրինում են դրսինները, քան` ներսինները, ահագնացած արտագաղթի հետևանքով քաղաքական ակտիվ զանգվածի ոչ անհրաժեշտ քանակը... Կարելի է շարունակել, բայց ասվածից հետևում է, որ շատ դաժան պրագմատիզմով կա’մ պիտի հարցականի տակ դնեմ սոցիալական ընդվզման կամ պայթյունի հնարավորությունը, կա’մ էլ գրողի լավատեսական երևակայությամբ «թուղթ ու գիր» անեմ 88-ի ռեինկարնացիայի համար»,- մեր հարցին այսպես արձագանքեց Կարինե Խոդիկյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ