Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առանց փոփոխությունների

Առանց  փոփոխությունների
14.02.2014 | 12:24

Անգլիայի առաջնությունում «Չելսին» պահպանեց առաջատարի դիրքը, թեպետ «Վեստ Բրոմվիչի» հետ արտագնա հանդիպման խաղավերջին ձեռքից բաց թողեց հաղթական հաշիվն ու բավարարվեց մեկ միավորով` 1:1: Իրավիճակից կարող էր օգտվել «Արսենալը», սակայն Արսեն Վենգերի սաները «Մանչեստր Յունայթեդի» հետ հանդիպումում նույնպես բավարարվեցին մեկ միավորով` 0:0: Աղյուսակում կարող էր փոփոխություն արձանագրվել «Մանչեստր Սիթի»-«Սանդերլենդ» հանդիպումից հետո, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները ստիպեցին խաղը հետաձգել: Տուրի հանդիպումն ի նպաստ իրեն օգտագործեց «Լիվերպուլը»` արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասնելով «Ֆուլհեմի» նկատմամբ ու ավելի քան հարմարավետ հաստատվելով չորրորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ