Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գրողների տանը կբացվի շախմատի ակումբ

Գրողների տանը կբացվի շախմատի ակումբ
24.02.2014 | 15:51

Հայաստանի գրողների միությունում բացվելու է շախմատի ակումբ, որն իր դռներն է բացելու բոլոր շախմատասեր գրողների առաջ: ՀԳՄ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ գրողների տանը մի ժամանակ սեղանի թենիս կար, շախմատ, ցանկացողները խաղում էին: Շախմատի ակումբը կբացվի փետրվարի 25-ին, կլինի մրցություն, որին կմասնակցն 14 գրող: Ի դեպ, ՀԳՄ նախագահն ասաց, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է, մրցույթին չի մասնակցելու, բայց ներկա կլինի բացմանը: Հետագայում կարող են ստեղծագործական միությունների առաջնություն կազմակերպել:

Գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով՝ գրողների միությունը հին խորհրդային ձևով է գործում: Ժամանակին համահունչ լինելու համար պետք է կատարի արհմիությունների և ակումբների ֆունկցիա: Շախմատի ակումբի հիմնումը, ըստ նրա, մի քայլ է դեպի ակումբային գործելաոճը: Նաև ժամանցը կազմակերպելու, հանդիպելու այլընտրանքային միջոց է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ