Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սիմֆոնիկ կանտատի չինական յոթ քառյակները կներկայացվեն հայերեն

Սիմֆոնիկ կանտատի չինական յոթ քառյակները կներկայացվեն հայերեն
20.03.2014 | 17:13

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին» 6 մասից բաղկացած սիմֆոնիկ կանտատի հայաստանյան պրեմիերան: Սիմֆոնիկ այս ստեղծագործությունը գրված է նվագախմբի և երկու վոկալ կատարողի համար, առանձնանում է չինական յոթ քառյակների վրա հիմնված բանաստեղծական տեքստով («Սեղանի երգ երկրային վշտերի մասին», «Մենակյացը աշնանը», «Պատանեկության մասին», «Գեղեցկության մասին», «Հարբածը գարնանը», «Հրաժեշտը»): Թարգմանիչը Հանս Բեթգեն է: Հայերեն թարգմանությունն իրականացրել է հայտնի բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ հատուկ այս երեկոյի համար: Մեներգերով հանդես կգան Զանդրա Մքմաստերը (մեցցո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա) և Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան):

Ֆիլհարմոնիկի այս համերգաշրջանի կարևորագույն ծրագրերից մեկը` «Երգ երկրի մասին» սիմֆոնիկ կանտատը կներկայացվի մարտի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ