Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վարչապետը փաստեց` «կուտակային» օրենքը գործելու է

Վարչապետը փաստեց` «կուտակային» օրենքը գործելու է
03.04.2014 | 12:09

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման առնչությամբ այսօր վարչապետը տեղեկացրեց, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ և ԱԺ-ին է ներկայացվելու օրենսդրական փաթեթ, որպեսզի շտկեն թերությունները: Դիմելով ակտիվիստներին, վարչապետը երկխոսության կոչ արեց, որպեսզի օրենսդրությունն ավելի լավը լինի: «Ակնկալում ենք երկխոսության սկիզբ և այդ ուղղությամբ օրենսդրության կատարելագործում»,-ասաց Տիգրան Սարգսյանը` կարևորելով մասնագիտական եզրակացությունները ու վերստին փաստելով, որ առկա օրենքը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը: «Բոլորը պիտի ղեկավարվեն գործող օրենքով, և մենք հնարավորություն ունենք մինչ սեպտեմբերի 30-ը կատարել շտկումներ այն կետերի առնչությամբ, որոնք ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել»,- վստահեցրեց վարչապետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ