Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարչապետը պիտի պատասխանատվություն կրի, չասի` «ձեռքերս, ականջներս, բերանս փակ են»

Վարչապետը պիտի պատասխանատվություն կրի, չասի` «ձեռքերս, ականջներս, բերանս փակ են»
11.04.2014 | 16:34

Վարչապետի անունը հայտնի կլինի երկուշաբթի, ինչը օրենքի պահանջներին համապատասխան է: Այս մասին այսօր կայացած բանավեճում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Վերջինս անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե նախագահը 2018-ին չի պատրաստվում առաջադրվել, ասել է, որ դա կարևոր քաղաքական հայտարարություն էր, և պետք է ողջունել այն «ոչ թե որպես անձի հետ կապված, այլ որպես քաղաքական դիրքորոշում և հայեցակարգ»:

Բանավեճի մյուս կողմը` նախկին ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշել է, թե հոգնել ենք գաղջ մթնոլորտից, և Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությամբ մեր քաղաքական կյանքը հետաքրքիր է դառնում, «հայտարարությունը հուսադրող է», «մենք ունենք քաղաքական նոր կուրս»: «Սա նշանակում է, որ սպասելիքներ կան և դրական են»,- ասել է Արշակյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա չի հրապարակվել հաջորդ վարչապետի անունը, ըստ Ազատ Արշակյանի` «կարևոր չէ վարչապետի ազգանունը, կարևոր է անհատը»: Ինքը` Արշակյանը կցանկանար, որ «վարչապետը վարձկան չլիներ, լիներ իրենց թիմից (իշխանության) և կրեր պատասխանատվություն, չասեր` ձեռքերս, ականջներս, բերանս փակ են»:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ