Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Կմասնակցեն աշխարհի առաջնությանը
30.05.2014 | 12:16

Արտաշատում օրերս ավարտվեց աթլետիկայի Հայաստանի առաջնությունը: Իրենց մրցաձևերում հաղթելուց զատ, Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Սուրեն Խաչատրյանը (սկավառակ) վարկանիշային միավորներ են ձեռք բերել ու հնարավորություն ստացել մասնակցելու օգոստոսին ամերիկյան Յուջին քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ասենք նաև, որ հանրապետության առաջնությունում գրանցվել են մեր չափանիշներով բարձր արդյունքներ: Մասնավորապես Անահիտ Թադևոսյանը սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ (մուրճ, 50,5 մետր):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ