Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հարձակման հզոր գծով

Հարձակման հզոր գծով
03.06.2014 | 12:46

Օսկար Տաբարեսը ներկայացրել է ՈՒրուգվայի ընտրանու վերջնական կազմը, որտեղ տեղ է գտել ընթացիկ մրցաշրջանը անգլիական «Լիվերպուլի» կազմում փայլուն անցկացրած Լուիս Սուարեսը, ում թեկնածությունը հարցականի տակ էր ունեցած վնասվածքի պատճառով:
Եթե նկատի ունենանք, որ, Սուարեսից զատ, ուրուգվայցիների գլխավորի տրամադրության տակ են նաև ոչ ստանդարտ ֆուտբոլային մտածողություն ունեցող, բազմափորձ հարձակվող Դիեգո Ֆոռլանն ու գոլային անհագ ծարավով առանձնացող Էդինսոն Կավանին, ով ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչի հետ «Պարի Սեն Ժերմենի» հարձակման գծում հրաշքներ էր գործում, ապա մնում է պարզապես ցավակցել այս ընտրանու մրցակիցներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ