Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առաջնությանն ընդառաջ

Առաջնությանն ընդառաջ
06.06.2014 | 11:50

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ մասնակից երկրների հավաքականներն ավարտում են ընկերական հանդիպումների փուլը, անում վերջին շտկումները: Այդ շարքի հանդիպումներից Արգենտինայի ընտրանին հաղթանակի հասավ Տրինիդադի ու Տոբագոյի ընտրանու (3:0), Հոլանդիան՝ ՈՒելսի (2:0), ՈՒրուգվայը՝ Սլովենիայի (2:0), Չիլին՝ Հյուսիսային Իռլանդիայի (2:0), Կոտ դ’Իվուարը՝ Սալվադորի (2:1), Ալժիրը՝ Ռումինիայի (2:1) նկատմամբ: Իտալացիները ոչ-ոքի են խաղացել լյուքսեմբուրգցիների (1:1), էկվադորցիները՝ անգլիացիների (2:2) հետ: Ընկերականների մակարդակով հանդիպում ունի և Գերմանիայի ընտրանին: Այն «քննություն» է հանձնելու մեր ազգայինին:Հանդիպումն այդ կայանալու է այսօր՝ Գերմանիայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ