Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պատժամիջոցները տեղափոխվում են նաև մարզաշխարհ

Պատժամիջոցները տեղափոխվում են նաև մարզաշխարհ
17.09.2014 | 14:59

Քաղաքական զարգացումներն ՈՒկրաինայում բավական թանկ են նստում Ռուսաստանի վրա: Զանազան ոլորտներում իրականցվող պատժամիջոցները սահունորեն տեղափոխվում են նաև մարզաշխարհ, որքան էլ ռուսներն անընդհատ շեշտադրում են սպորտը չքաղաքականացնելու պահանջը: Որ այս ոլորտն էլ զերծ չի մնա ամերիկացիների ու նրանց արբանյակների սանկցիաներից, ավելի քան առարկայնորեն կարելի է տեսնել Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի խոսքում, ով բնավ էլ պատահականորեն չի հիշել նախկինում անգամ օլիմպիադաները բոյկոտելու արատավոր դեպքերը:
Հիշեցնենք, որ, ըստ հաստատված օրացույցի, ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությունը պիտի անցկացվի Ռուսաստանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ