Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գնահատում է Ֆերգյուսոնը

Գնահատում է  Ֆերգյուսոնը
10.10.2014 | 13:24

Լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնից հետո, ինչպես հայտնի է, անգլիական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդար ակումբներից մեկը՝ «Մանչեստր Յունայթեդը», ընկավ մեծ ցնցումների մեջ, ինչի պատճառով նրան փոխարինած նույնպես շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսը ցածր արդյունավետության համար հարկադրված եղավ հեռանալ թիմի ղեկակալի պաշտոնից: Նրան փոխարինման եկած հոլանդացի Լուի վան Գալը կարծես թե հաջողում է հեղինակավոր ակումբի խաղը կարգավորելու հարցում։ «Վան Գալը մեծ փոփոխություններ է կատարել և, հնարավոր է, որ այս պահին նա ճիշտ է անում,- ի մասնավորի ասել է Ալեքս Ֆերգյուսոնը:- Նա պատրաստվում է պայքարի և կառուցում է թիմը: Հոլանդացին փորձ և բավարար ունակություններ ունի դրա համար»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ