Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արմեն Մարտիրոսյան. Այս իշխանությունները ձախողեցին ինչպես արտաքին քաղաքական խնդիրները, այնպես էլ` ներքին հարցերը

Արմեն Մարտիրոսյան. Այս իշխանությունները ձախողեցին ինչպես արտաքին քաղաքական խնդիրները, այնպես էլ` ներքին հարցերը
11.10.2014 | 12:21

Անցյալ տարի դուք ձեր քվեարկությամբ ցույց տվեցիք, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն ու այլևս անելիք չունեն՝ ոչիշխանական երեք ուժերի համատեղ հանրահավաքում իր ելույթը այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Այս իշխանությունները ձախողեցին ինչպես արտաքին քաղաքական խնդիրները, այնպես էլ` ներքին հարցերը: Այսքանից հետո, դուք պատրա՞ստ եք հեռացնելու նրանց»,- հարցրեց Արմեն Մարտիրոսյանը, ինչին ի պատասխան հանրահավաքի մասնակիցները բղավեցին` «Այո»:

«Այո, որովհետև մենք ունենք բոլոր բարոյական ու քաղաքական իրավունքները նրանց հեռացնելու համար: Մենք միավորվել ենք երեք քաղաքական ուժերով` ունենալով տաբեր գաղափարական մոտեցումներ: Միավորվել ենք, քանի որ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա կոչ արեց բոլոր քաղաքական ու հասարակական գործիչներին` անկախ քաղաքական հայացքներից, միանալ իրենց. «Ովքեր դեմ են այս իշխանություններին` պիտի լինեն այստեղ ու միանան մեր քաղաքացիներին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ