Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կան, մեդալներ կան

Կան, մեդալներ կան
28.11.2014 | 10:52

Լիմասոլում (Կիպրոս) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի քսան և քսաներեք տարեկանների առաջնությունը: Քսան տարեկանների մեջ երկամարտի 191 (85+106) կիլոգրամ արդյունքով 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը` նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Արծաթե մրցելույթ է ունեցել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը (քսաներեք տարեկաններ): Երկամարտում մեր մարզիկը ցույց է տվել 252 (107+145) կիլոգրամ արդյունք: Ոսկու արժեք է ունեցել Սմբատի մոտեցումը հրում վարժությունում:
Քսան տարեկանների մրցավեճում երկու մեծ մեդալի են արժանացել մեր մարզիկները 77 կիլոգրամ քաշային կարգում: Նորայր Ավետիսյանը եղել է երկրորդը (318=138+180), Հակոբ Մկրտչյանը` երրորդը (313=137+176):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ