Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայկական արմատներ ունի

Հայկական արմատներ ունի
28.11.2014 | 10:53

Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու դարպասապահի որոնողական աշխատանքները կարծես թե մոտենում են հանգուցալուծմանը` ի դեմս Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Դավիթ Յուրչենկոյի, ով, բացի ֆուտբոլային լավ որակներից, նաև հայկական արմատներ ունի: «Տեղյակ եմ, որ ինձնով հետաքրքրված են Հայաստանում: Ինձ հետ արդեն կապվել են Հայաստանից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, և մենք զրուցել ենք այդ հարցի շուրջ: ՀՖՖ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին խոսելու են նաև իմ գործակալի հետ, իսկ մնացածի մասին ավելի հստակ կխոսենք ձմեռային արձակուրդի ընթացքում», -ասել է քսանութամյա դարպասապահը:
Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ այսօր «ՈՒֆան» մրցելու է Ռուսաստանի գործող չեմպիոն ԲԿՄԱ-ի հետ, որը պիտի որ գոհ լինի Չեմպիոնների լիգայում ունեցած հանդիպումներից, մանավանդ որ որոշակի հեռանկարներ են բացվել եվրոպական խաղարկություններից մեկնումեկում պայքարը շարունակելու համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ