Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բրազիլացիները ձեռք են պարզում

Բրազիլացիները ձեռք են պարզում
05.12.2014 | 12:25

2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության շուրջ թե ինչ կրքեր են բորբոքված ու բորբոքվում, մեր ընթերցողն ավելի քան տեղեկացված է: Սակայն խոսքն այսօր խնդրին այլ դիտանկյունով անդրադարձած բրազիլացիների մասին է, ովքեր, ի դեմս երկրի սպորտի նախարար Ալդու Ռիբելուի, հայտարարել են. «Անցկացված հանդիպումների ու բանակցությունների արդյունքում Բրազիլիան Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ֆուտբոլային մրցաշարի կազմակերպման ու փորձի փոխանցման վերաբերյալ համագործակցության արձանագրություն է ստորագրել: Ռուսաստանի հետ մենք կհամագործակցենք այն ոլորտում, որը նրանք կարևոր կհամարեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության մակարդակում»:
Հիշեցնենք, որ աշխարհի վերջին առաջնությունը կայացել է այս տարի, Բրազիլիայում, և որ եզրափակիչում հաղթելով արգենտինացիներին՝ չեմպիոն են հռչակվել գերմանացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ