Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Չելսին» պոկվեց առաջ

«Չելսին» պոկվեց առաջ
11.01.2015 | 16:19

Անգլիայի առաջնության հերթական տուրում 2:0 հաշվով հաղթելով «Նյուքասլին»՝ «Չելսին» ոչ միայն վրեժխնդիր եղավ առաջին տուրում կրած պարտության դիմաց, այլև 49 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարությունը, քանզի մինչ այդ «Ազնվականների» հետ ամեն ինչով հավասար ցուցանիշներ ունեցող «Մանչեստր Սիթին» «Նյուքասլի» հետ արտագնա խաղում բավարարվեց մեկ միավոր վաստակելով: Մրցակցությունն ավարտվել է 1:1: Ընդամենը ժամեր անց մարզասերին սպասվում է մեկ այլ բացառիկ դիտարժան հանդիպում. միմյանց հետ կմրցեն երրորդ ու չորրորդ հորիզոնականներում գտնվող «Մանչեստր Յունայթեդն» ու «Սաուտհեմպտոնը», ում իրարից բաժանում է ընդամենը մեկ միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ