Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ավստրալիան` Ասիայի չեմպիոն

Ավստրալիան` Ասիայի չեմպիոն
03.02.2015 | 12:22

Սիդնեյում (Ավստրալիա) ավարտվեց ֆուտբոլի Ասիայի առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին տանտերերի ու Հարավային Կորեայի ընտրանիները: Խաղի հիմնական ժամանակն առավելություն չի բերել կողմերից և ոչ մեկին (ավարտվել է 1:1 հաշվով): Ի դեպ, կորեացիները վերջին վայրկյաններին են հավասարեցրել հաշիվը: Ավելացված ժամանակում ավստրալացիներին հաջողվել է խփել հաղթական գոլն ու դառնալ աշխարհամասի չեմպիոն, որքան էլ որ Ասիա-Ավստրալիա զուգորդման մեջ անհեթեթ է հնչում ավստրալացիների` Ասիայի չեմպիոն դառնալը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ