Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
02.04.2015 | 16:38

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում նախատեսված բոլոր համերգներն այս տարի նվիրվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի փոխանցմամբ` Երևանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների, որոնք իրենց խոնարհումն ու հարգանքը կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 27-ին համերգային ծրագրով Երևան կայցելի հայկական արմատներով օպերային հանրահայտ երգչուհի Մարիա Կուլեգինան: Ավելի ուշ «Քրոնոս» հանրահայտ քառյակը կներկայացնի Ցեղասպանության թեմայով նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Կոմպոզիտորը Մարի Կույումջյանն է:

Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 2-ին` աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի ելույթով: Հայաստանյան այցի ժամանակ դաշնակահարը նշել էր, որ Թուրքիայից համերգների հրավերներ է ստանում, բայց չի պատրաստվում արձագանքել, քանի դեռ այդ երկիրրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ