Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կներկայացվի «Mosfilm Non-Stop» ծրագիրը

Կներկայացվի «Mosfilm Non-Stop» ծրագիրը
03.06.2015 | 13:04

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շարունակում է «Hollywood Non-Stop», «Cartoon Non-Stop», «Hayfilm Non-Stop» համերգային նախագծերը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ այս տարի աշնանը կներկայացվի «Mosfilm Non-Stop» ծրագիրը:

Շատ դեպքերում ֆիլմը հիշում ենք հենց երաժշտությամբ, մյուս կողմից` ֆիլմի միջոցով յուրատեսակ կյանք է ստանում երաժշտությունը: Ո՞րն է սույն նախագծի հիմնական նպատակը: Անդրադառնալով մեր այս հարցմանը՝ Սերգեյ Սմբատյանն ասաց, որ հիմնական նպատակը հանրաճանաչ երաժշտությունը հանրությանը հասցնելն է, հանդիսատեսին, հատկապես երիտասարդներին դասական երաժշտությանը մոտեցնելը. «Մարդիկ գալիս են համերգին, իմանալով, որ լսելու են ծանոթ, հանրաճանաչ երաժշտություն, տեսնում են նվագախումբ, լեփ-լեցուն դահլիճ, երաժշտական յուրօրինակ մթնոլորտ և դառնում են մեր նվագախմբի հավատարիմ գործընկերը»:


ՀՊԵՆ-ը ներկայանում է նաև մարզերում, ինչը նվագախմբի ղեկավարը համարում է կարևոր ձեռքբերում, նշում, որ մարզերում պահանջարկը մեծ է, և իրենց պարտքն է այս և նման երաժշտական նախագծերը հասցնել մարզերում բնակվող երաժշտասերներին: Նվագախմբի մարզային հյուրախաղերը տեղի են ունենում հիմնականում ամռանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ